ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Կլինիկական դեպք. միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ էր, այլ՝ թելերի կծիկ. armeniamedicalcenter.am
Միջին տարիքի կինն ունեցել էր երկու երեխա. Առաջինը` սեփական ուժերով, երկրորդը` կեսարյան հատման միջոցով: Վիրահատական միջամտությունից անցել էր մոտավորապես հինգ տարի եւ կինը որեւէ գանգատ չէր ունեցել: Մեզ մոտ այցելության ժամանակ նկատելի էին այտուցներ, մեզի հետազոտության ժամանակ հայտնաբերվել էր սպիտամիզություն: Պացիենտը նեֆրիտ ախտորոշմամաբ ընդունվել է «Արմենիա» ՀԲԿ երիկամային և բրոնխաթոքային բաժանմունք:
Իրականացված հետազոտությունների արդյունքում ժխտվեցին ժառանգական հիվանդությունները, շաքարային դիաբետը: Ըստ անամնեզի, հղիության ժամանակ նեֆրոպատիա չի ունեցել, ծննդաբերությունն անցել է նորմալ:
Հետազոտությունների ընթացքում միզապարկում հայտնաբերվեց ինչ-որ գոյացութուն: Մասնագետը գոյացությունը նկարագրել էր որպես պոլիպ կամ ուռուցք: Խորհրդակցելով ուրոլոգիաի բաժանմունքի վարիչի հետ` իրականացվեց ցիստոսկոպիա: Պարզվեց, որ միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ է, այլ՝ կծիկ: Ցիստոսկոպի միջոցով կծիկը զգուշորեն հեռացվեց. դա պարզապես թելերի կծիկ էր: Կնոջ մոտ կեսարյան հատման ժամանակ, հավանաբար, թել է մնացել, որը չի ներծծվել և հետագայում վերածվել է կծիկի: Հիվանդին նշանակվեց հակաբորբոքային բուժում և առողջացումով դուրս գրվեց հիվանդանոցից:
«Արմենիա» ՀԲԿ երիկամային և բրոնխաթոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, դոցենտ, նեֆրոլոգ Յասաման Մաթևոսյան.
Կարդացեք նաև
Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...
Նոր ամերիկյան հետազոտության JAMA-ում հրապարակված տվյալների համաձայն, կանայք, ովքեր օրը 1,5 լիտր ավելի ջուր են խմել, քան առաջ, 50 տոկոսով ավելի քիչ են կրկին հիվանդացել ցիստիտով...
Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել...
Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...
Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներ նորմալ գործել...
Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում...
Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել...
Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով...
Մարդիկ ներկայում ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ: Ըստ բրիտանացի գիտնականների` վերջին 7 տարվա ընթացքում անգլիացի հաճախորդները 20 տոկոսով ավելի հաճախ են դիմել բժշկական հաստատություններ երիկամների...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLP4fm8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403